top of page

Օմիկրոնով վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է

  • Feb 2, 2022
  • 1 min read

ree

Կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է շրջանառվող «Օմիկրոն» տեսակով: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:


Նա նշեց, որ «Օմիկրոնն» ունի բարձ վարակելիություն ու դրանով ավելի շատ են վարակվում, սակայն վարակակիրներն ավեի թեթև են տանում ու մահվան դեպքեր քիչ են գրանցվում:


«Այո, կան նման վերլուծություններ եւ տեղեկատվություն, որ պատվաստումները օմիկրոնի դեպքում ավելի քիչ են ազդում, քան այլ շտամերի դեպքում: Ես իմ օրինակով կարող եմ ասել, եւ պատվաստված եմ, եւ խթանիչ դոզան էլ նույնպես արել եմ: Ես բազմաթիվ օմիկրոնով հիվանդների հետ շփվել եմ եւ ոչ մի խնդիր չեմ ունեցել»,-ասաց նա:


«Միջազգային ցուցանիշներով՝ մոտավորապես 70 տոկոս պատվաստումներ պետք է լինեն, որ կարողանան հանրային իմունիտետի շեմը պահպանեն. Հայաստանը դեռ աճելու տեղ ունի, որ հասնի այդ շեմին», - նշեց փոխնախարարը:


Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ օմիկրոնով վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page