Ինչը omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրեց
- Dec 5, 2021
- 1 min read

Կորոնավիրուսի omicron-շտամը կարող է ձեռք բերել իր մուտացիաներից մեկը՝ ընդհանուր մրսածություն առաջացնող վիրուսից գենետիկ նյութի մի կտոր վերցնելով: Այսպիսի եզրակացության են եկել տվյալների վերլուծության մեջ մասնագիտացած nference ընկերության փորձագետները. գրում է РИА Новости-ին։
Փորձագետները պարզել են, որ նշված գենետիկական հաջորդականությունը չի հայտնաբերվել SARS-CoV-2-ի նախորդ տարբերակներում, սակայն այն կարելի է հայտնաբերել այլ վիրուսներում, այդ թվում՝ շնչառական, ինչպես նաեւ՝ մարդու գենոմում։
«Այս հատվածը ներառելով՝ omicron-ը դարձել է ավելի մարդկային, ինչը թույլ կտա նրան խուսափել իմունային համակարգի հարձակումներից»,- պարզաբանել է հետազոտական խմբի ղեկավար Վենկի Սունդարաջանը։
Նրա կարծիքով՝ այս մոդիֆիկացիայի շնորհիվ վիրուսի համար ավելի հեշտ է մի օրգանիզմից մյուսին անցնելը, սակայն հիվանդությունն ինքնին կանցնի թեթեւ կամ առանց ախտանիշների։


























Comments