top of page

Օմիկրոն շտամի պատճառով ստեղծված իրադրությունը կպահպանվի ևս երեք ամիս. ԱՀԿ

  • Jan 16, 2022
  • 1 min read


COVID-19-ի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել Է, որ առնվազն հաջորդ երեք ամիսները դժվարին կլինեն օմիկրոն շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մոտ Է:


Այդ մասին, հաղորդել Է Sky News-ը: Նաբարոն նշել Է, որ, բացի օմիկրոնից, կարող են հայտնվել նաեւ այլ տարատեսակներ, քանի որ վիրուսը շարունակում Է զարգանալ, հաղորդում Է հեռուստաալիքը: Նա նաեւ անհանգստություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ եթե Արեւմտյան Եվրոպայի առողջապահական ծառայությունները հաղթահարում են դժվարությունները, ապա աշխարհի մյուս երկրների բուժհաստատություններն արդեն գերբեռնված են:


Ոչ մի երկրում հնարավորություն չկա լուրջ սահմանափակումներ մտցնելու համար, հատկապես աղքատ երկրներում, բայց դժվարությունները կլինեն միայն առաջիկա երեք ամիսներին, նշել Է Նաբարոն: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 307,9 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 5,5 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page