top of page

Գիտնականները պարզել են, որ «օմիկրոնը» թույլ է բազմանում օրգանիզմում

  • Jan 23, 2022
  • 1 min read


Հոնկոնգի համալսարանի միկրոկենսաբանները պարզել են, որ կենդանի «օմիկրոնի» վերարտադրումը զգալիորեն ցածր է՝ SARS-CoV-2 ելակետային շտամի եւ «ալֆա», «բետա» եւ «դելտա» տարբերակների համեմատ: Այս մասին հաղորդվում է բուհի կայքում, փոխանցում է «ГазетаРу»-ն։


Մարդու թոքերի եւ աղիների էպիթելային բջիջների լաբորատոր հետազոտությունների ընթացքում գիտնականները նկատել են, որ «օմիկրոնը» երեք անգամ ավելի քիչ ակտիվ է՝ թոքերի էպիթելային բջիջներում գտնվող կորոնավիրուսի այլ շտամերի համեմատ։


«Մուտացիոն SARS-CoV-2-ը փորձում է դուրս պրծնել մեր իմունային համակարգի վերահսկողությունից, որն ակտիվացել է պատվաստանյութերի կամ բնական վարակի միջոցով։ Բայց միեւնույն ժամանակ, վիրուսը ստիպված է «վճարել»՝ բազմացման մեջ դառնալով ավելի քիչ արդյունավետ»,- ասել է հետազոտական խմբի ղեկավար Կվոկ Յունյուենը:


Փորձագետը հույս է հայտնել, որ կորոնավիրուսը կշարունակի այս կերպ զարգանալ եւ կվերածվի թեթեւ վիրուսի, ինչպիսին սովորական մրսածությունն է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page