top of page

Եթե փակագծեր բացեմ, անդառնալի վնաս կհասցվի պետությանը․ Օնիկ Գասպարյանը պատասխանել է Փաշինյանին

  • Jun 11, 2021
  • 1 min read


ArmLur.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը և նշեց.


«Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն, սակայն կան հանգամանքներ, որոնց հրապարակումն անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։ Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի և որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը»։


ԳՇ պետը նաև հայտարարություն է տարածել բոլոր նրանց համար, ովքեր նրան համարում են ստախոս․


«Բոլորիս համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրըն ընդունվել է, իրոք, իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը»։

Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է չխաղալ հանրության զգացմունքների հետ և էժանագինն քայլեր չկատարել։

«Այլ հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին, և ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով»,- ասել է ԳՇ պետը։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page