top of page

Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Լիանա Հակոբյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան

Jul 22, 2021
1 min read

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է օգոստոսին, գործը քննող դատավոր Լիանա Հակոբյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:


«Դատարան ներկայացված է երեք հայց և երեք հայցով երեք տարբեր դատավորներ են քննում, որոնցից մեկը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Արդեն նշանակվել է այդ գործը քննող այլ դատավոր, որը դեռևս նիստի օր չի նշանակել»,- նշեց նա:


Հարցին, թե դատավորի փոփոխությունը չի՞ դժվարացնում գործի քննությունը, փաստաբանը պատասխանեց, որ ընդամենը նիստի քննությունը մի փոքր կարող է ձգվել:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page