Օպերան տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար կունենա
- Aug 28, 2021
- 1 min read

Oգոստոսի 3-ին լրանում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը: Ավելին՝ Օրբելյանին պաշտոնապես ծանուցել էին, որ այլևս չի կարող շարունակել իր պարտականությունները տնօրենի պաշտոնում` պայմանավորված տարիքի փաստով։
Չնայած այս ընթացքում թատրոնում տնօրենի և գեղղեկավարի պաշտոնների համար տարբեր անուններ էին շրջանառվում, բայց նախարարության ընտրությունը կանգ է առել Կարեն Դուրգարյանի վրա, ում երկուշաբթի օրը կներկայացնեն արձակուրդից վերադարձած թատրոնի ստեղծագործական կազմին։ Ի դեպ, Դուրգարյանի հանդեպ թատրոնում վերաբերմունքը միանշանակ չէ, քանի որ ինչպիսի արտոնություններ տրված են նրա մտերիմներին, նույնչափ ստորադասված ու հետին պլան են մղված իրեն ոչ մտերիմ արտիստները։
Թեպետ Դուրգարյանը, ըստ ընթացակարգի, 6 ամիս կատարելու է տնօրենի ԺՊ-ի պարտականությունները, որից հետո միայն մրցույթի արդյունքում ընտրվի կամ չընտրվի այդ պաշտոնում, բայց ստեղծագործական կազմն արդեն իսկ մտավախություններ ունի, որ Դուրգարյանը կդառնա «Օրբելյան-2», ով և տնօրեն էր, և գեղղեկավար և գլխավոր դիրիժոր, ինչից դժվար թե շահի թատրոնը։
Comments