top of page

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծն ամբողջությամբ ընդունվեց. «Փաստինֆո»

  • May 7, 2021
  • 1 min read


ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Կողմ քվեարկեց 81 պատգամավոր։ Ընդդիմադիր խմբակցությունները չքվեարկեցին։

Իմքայլական պատգամավորը կարևորեց նաև Քրեական օրենգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ ԱԺ ընտրությունների դեպքում նախընտրական հիմանդրամում կատարած նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարգրում չանելու, քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքները կամ մատուցված ծառայությունները իրենց շուկայական արժեքով չներառելու համար:

«Այս նախագիծը հավանաբար 100 տոկոսով որևէ մեկի սրտով չէ: Նախագծի վրա աշխատել են շատ մեծ թվով մարդիկ, կուսակցություններ և որևէ մեկը հավանաբար 100 տոկոսով գոհ չէ, ես ինքս՝ նույնպես , բայց այսպես են ստեղծվում հավասարակշված նախագծերը»,-ասաց Համազասպ Դանիելյանը:

Comentarios

No se pudieron cargar los comentarios
Parece que hubo un problema técnico. Intenta volver a conectarte o actualiza la página.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page