ORSIS-ը զենք կմատակարարի Հայաստանին. հանդիպել են Արշակ Կարապետյանի հետ

Զենքի արտադրությամբ զբաղվող ռուսական ORSIS ընկերությունը վերսկսել է կառուցողական գործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ։
«Այսօր ընթանում են մի շարք նախապայմանագրային բանակցություններ Երևանի հետ, և մենք կարող ենք ասել, որ ORSIS-ը նոր դրական էջ է բացել հայկական կողմի հետ գործակցության առումով»,- «РИА Новости» գործակալությանն ասել է ընկերության գլխավոր նախագծող Մաքսիմ Բայմետովը։
Նա նշել է, որ «Բանակ-2021» ցուցահանդեսում ORSIS-ի ղեկավարությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պատվիրակության հետ՝ պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ:
«Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են հայտնել ORSIS-ի արտադրած սպառազինության ամբողջ շարքի՝ ներառյալ առաջադեմ մոդելների նկատմամբ», - ասել է նա:
2019 թ․ ORSIS-ը ներառվել էր Հայաստանի ուժային կառույցներին զենք մատակարարողների «սև ցուցակում», երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խափանել էր մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթը:























Comments