top of page

Փոփոխվել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը

Sep 28, 2021
1 min read


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը․ վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի հոկտեմբերի 15-ը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունում դիմորդների ընդունելությունն իրականացվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջում՝ 13.00-ից մինչև 14.00-ն:


Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`


դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,


բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից,


օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:


Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։


Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններ՝


սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-647)


արտաքին կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-646)։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page