top of page

Հայաստանից ապաստարան է հայցել 673 օտարերկրյա քաղաքացի. «News.am»

  • Sep 20, 2021
  • 1 min read


Վերջին երեք տարում Հայաստանից ապաստան է հայցել 673 օտարերկրյա քաղաքացի, որոնց գերակշիռ մասը Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին NEWS.am-ը հայտնում է Միգրացիոն ծառայությունը։


Ըստ աղբյուրի՝ 2018-ի ապաստանի հայցով Հայաստանին դիմել է 218 անձ, որից 57-ը հանդիսացել են Իրանի, 55-ը՝ Իրաքի, 21-ը Սիրիայի, 17-ը՝ Եմենի, 12-ը Աֆղանստանի, 7-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։


2019-ին Հայաստանից ապաստան հայցած 248 անձանցից 107-ը եղել են Իրանի, 37-ը՝ Սիրիայի, 33-ը Կուբայի, 21-ը՝ Իրաքի, իսկ 7-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։


2020-ին Հայաստանից ապաստան հայցած քաղաքացիների թիվը համեմատաբար նվազել է. ՀՀ-ից ապաստան է հայցել 207 անձ, որոնցից 96-ը եղել են Իրանի, 25-ը Սիրիայի, 22-ը Լիբանանի, 10-ը Կուբայի, 6-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։ Նախորդ տարի մեր երկրից ապաստան հայցած Թուրքիայի քաղաքացիներից չորսը եղել են արական, իսկ երկուսը իգական սեռի։ 2018-2020թթ. Հայաստանից ապաստան հայցած Թուրքիայի 20 քաղաքացիներից 8-ը ստացել են փախստականի կարգավիճակ, իսկ 3 քաղաքացու դիմում մերժվել է։


Ընդհանուր առմամբ 2018-ին մեր երկրում փախստականի կարգավիճակ է ստացել 72, 2019-ին՝ 116, իսկ 2020-ին 81 օտարերկրյա քաղաքացի։



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page