top of page

Ո՞վ է Մասիսում Դավիթ Համբարձումյանի ՔՊ-ական մրցակիցը

Nov 2, 2021
1 min read


Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Մասիսում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։


ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Սայեն Հայրապետյանը։ Նա գնդապետ է, մարտական խաչի ասպետ։ Եղել է ԵԿՄ անդամ, 2008թ-ին դադարեցրել է անդամակցությունն այդ կառույցին, իսկ 2019թ-ին ընտրվել է Մասիսի տարածաշրջանի Երկրապահ կամավորականների միության նախագահ։


Հայրապետյանը 2000-ականներին աջակցել է ՀՀԿ-ին, իսկ 2012 և 2017 թթ․ ընտրությունների ժամանակ աշխատել է ԲՀԿ-ի համար, 2017թ-ին ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու, սակայն խորհրդարան չի անցել։

«Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակը գլխավորում է Մասիսի ներկա քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Նրա դեմ կա հարուցված քրեական գործ։ Համբարձումյանը մեղադրվում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նա չի ընդունում մեղադրանքը և այն համարում է քաղաքական հետապնդում։


Արմինե Նավոյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page