Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկվում ՀՀ-ի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց. Օվերչուկ
Sep 20, 2021
1 min read

Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկվում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին:
«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Հարավայի Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»,- ասել է Օվերչուկը:























Comments