top of page

Ով կփոխարինի պաշտոնից ազատված ԱԱԾ տնօրենի տեղակալին․ «Ժողովուրդ»

Aug 4, 2021
1 min read


Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից։ Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին: Այդ մասին գրում է ArmLur.am-ը։


Ինչպես նշում է աղբյուրը՝ ԱԱԾ- ում կան ավելի պրոֆեսիոնալ կադրեր, որոնց իշխանությունները չպետք է անտեսեն, ուստի քննարկվում է նաեւ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակել գեներալ մայոր Եսայի Մկրտչյանին , որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է եւ համարվում է պրոֆեսիոնալ համակարգում։


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page