top of page

Ով կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը․ «Հրապարակ»

Oct 30, 2021
1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել:


Շրջանառվում են Ծովինար Վարդանյանի՝ տերպետրոսյանական ժամանակների նախարար Գեւորգ Վարդանյանի` Ժոկոյի դստեր, եւ Արուսյակ Ջուլհակյանի անունները: Չնայած Արփի Դավոյանը եւս հավակնում է, սակայն նրա թեկնածությունը համարում են ի սկզբանե մերժված, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան կտրականապես դեմ կլինի:


Բանն այն է, որ ժամանակին, երբ ՔՊ վարչությունում քննարկվել է Սիմոնյանի` ԱԺ նախագահ դառնալու հարցը, Արփի Դավոյանը կատաղի կերպով մաքառել է՝ դրա դեմն առնելու համար, բայց չի կարողացել: Իսկ ՔՊ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հարցում ԱԺ նախագահի կարծիքը վճռորոշ է: ՔՊ թիմի վերաբերմունքն էլ Դավոյանի նկատմամբ դրական չէ»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page