Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն առաջադրել է իր թեկնածությունը Ֆիլիպինների նախագահի պաշտոնում
Sep 20, 2021
1 min read

Ֆիլիպինցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մենի Պակյաոն պաշտոնապես դարձել է երկրի նախագահի թեկնածու, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ որոշել է առաջադրել իր թեկնածությունը, քանի որ մարտիկ է և՛ ռինգում, և՛ դրա սահմաններից դուրս: Ընտրություններին մարզիկը կներկայացնի իշխող «Ժողովրդի իշխանություն» Ֆիլիպինյան ժողովրդավարական կուսակցությունը (PDP-Laban):
Ֆիլիպինների նախագահական ընտրությունները կկայանան 2022 թվականի մայիսի 9-ին: 2016-ից երկիրը գլխավորում է Ռոդրիգո Դուտերտեն:























Comments