Պակիստանում 32 մարդ Է զոհվել գնացքների բախումից
Jun 7, 2021
1 min read

Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առնվազն 32 մարդ Է զոհվել և 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետևանքով: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը և փրկարարական բրիգադներին:
Ավելի վաղ The Associated Press գործակալությունը տեղեկացրել Էր 25 զոհերի մասին: Վթարը տեղի Է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում:
Գնացքներից մեկը դուրս Է ընկել ռելսերից, ինչից հետո դրան Է բախվել երկրորդ շարժակազմը:
Ոստիկանության ներկայացուցիչը հավելել Է, որ տեղի բնակիչները, փրկարարները և ոստիկանությունը վիրավոր ուղևորներին և զոհվածների մարմինները տանում են մերձակա հիվանդանոցներ: Այս պահին փրկարարական գործողությունը շարունակվում Է: Պատահարի պատճառնեը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:























Comments