Պակիստանի արևմուտքում առնվազն 18 մարդ Է զոհվել պատահարի հետևանքով
Jun 11, 2021
1 min read

Առնվազն 18 մարդ Է զոհվել, 30-ը՝ տուժել Պակիստանի Բելուջստանի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այդ մասին հայտնել Է Ary News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Միջադեպը տեղի Է ունեցել նահանգի արևելյան մասի Բհալոք բնակավայրի շրջանում: Բարձրացնելով արագությունը՝ Խուզդար-Լարքանա երթուղով ընթացող մարդատար ավտոբոսի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ինչի հետևանքով փոխադրամիջոցը շրջվել է: Տուժաներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները:























Comments