top of page

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանին

Aug 18, 2021
1 min read

Պակիստանն Աֆղանստանի հետ սահմանին բացել Է «Թորհամ» հսկիչ անցակետը: Այդ մասին հաղորդում Է Ria.ru-ն:


«Թորհամ»-ը համարվում Է հիմնական և առավել ծանրաբեռնված հսկիչ անցակետը Աֆղանստանի և Պակիստանի սահմանին: Այն փակվել Էր օգոստոսի 15-ին:


Ինչպես նշել Է Պակիստանի ներքին գործերի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել Էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին:


Ըստ հրապարակման՝ սահմանը բաց Է եղել մարդկանց և ավտոմեքենաների տեղաշարժի համար: Ինչպես հայտնել են մաքսատան ներկայացուցիչները, բացման պահից ի վեր սահմանային անցակետով Պակիստան Է մտել և այնտեղից դուրս եկել ավելի քան 720 բեռնատար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page