Պակիստանում վթարի հետևանքով 27 մարդ Է զոհվել
- Jul 19, 2021
- 1 min read

Պակիստանի հյուսիս - արեւելքի Փենջաբի նահանգում առնվազն 27 մարդ Է զոհվել, ավելի քան 30-ը տուժել տրեյլերի հետ մարդատար ավտոբուսի բախման հետևանքով: Հուլիսի 19-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Դերա Գազի Խան քաղաքում, երբ արագությունը բարձրացրած ավտոբուսը տերեյլերին Է բախվել շրջանցիկ ճանապարհի մոտ:
Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց՛: Ինչպես հայտնել Է գործակալությունը, ավտոբուսը նահանգի Ռաջանփուր բնակավայրից ուղևորվում Էր Սիալքոթ քաղաք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


























Comments