top of page

Իշխանությունները Պալմայի բնակիչներին կարգադրել են պատսպարվել տանը՝ օդի վատթարացման պատճառով

Oct 2, 2021
1 min read


Կանարյան կղզիների իշխանությունները Պալմա կղզու մի քանի շրջանների բնակիչների կարգադրել են պատսպարվել տանը՝ հրաբխի ժայթքման հետեւանքով օդի վատթարացման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայություններին:


Նրանց տեղեկատվությամբ՝ մեկուսացման մասին որոշումը, որը կառնչվի մոտ 3500 մարդու, ընդունվել է «հաշվի առնելով տարածքում օդի որակի փոփոխությունների հետեւանքները»: Ավելի վաղ իշխանությունները Պալմայի այլ շրջանների բնակիչներին արդեն կարգադրել էին տանը մնալ:


Սեպտեմբերի 19-ին կղզու Էլ Պասո բնակավայրի տարածքում սկսվել էր հրաբխի ժայթքում: Խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ արտանետում է տեղի ունենում: Լավայի հոսքերը ավերել են ավելի քան հազար շենքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է մոտ 6000 մարդ: Մինչ այժմ ոչ ոք չի տուժել:


Ավելի վաղ լավայի հոսքերը հասել էին օվկիանոս՝ առաջացնելով վնասակար գազերի արտանետում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page