top of page

Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում

Aug 31, 2021
1 min read

Ահմադշահ Մասուդի որդու՝ Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում՝ խափանելով ճեղքման նրանց փորձը: Այդ մասին «Սպուտնիկ Տաջիկստանին» հայտնել է Փանջշերյան դիմադրության ճակատի մամուլի քարտուղար Ֆահիմի Դաշտին:

Ըստ աղբյուրի՝ ռազմական բախումը դիմադրության ուժերի և թալիբների միջև տեղի է ունեցել Անդարոբի մոտ:

Դաշտին պատմել է, որ դիմադրության ուժերը՝ Թուղրալի Անդարոբի հրամանատարությամբ, տակտիկական նահանջ են կատարել դեպի Սարաբի կիրճ՝ այդպիսով թալիբներին գցելով ծուղակը: Ռազմական այդ խորամանկության արդյունքում սպանվել է 10 թալիբ, ևս 50-ը տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Անդարոբը դեպի երկրի արևելքում գտնվող Փանջշերյան կիրճ տանող ամենահեշտ և բաց ճանապարհներից մեկն է: Փանջշերյան կիրճն այժմ դարձել է հակաթալիբանական ուժերի հիմնական կենտրոնը՝ «Հյուսիսային ալյանսի»՝ ահաբեկիչների կողմից 20 տարի առաջ սպանված առաջնորդ Ահմադշահ Մասուդի որդու Ահմադ Մասուդի և Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի գլխավորությամբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page