top of page

Մարզերում շուրջ 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա

  • Sep 9, 2021
  • 1 min read

ree

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտնում է, որ Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում շուրջ 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա։


Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական համայնքներից շատերում արդեն մեկնարկել են հնամաշ խողովակաշարերի փոխարինման, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցման, ջրաչափերի տեղադրման և այլ աշխատանքները։


ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ (ՀՆԾ) կողմից ներդրվել է 81 մլն եվրո, որի շնորհիվ ակտիվ ընթացքի մեջ է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը: Մոնտաժվելու է ավելի քան 66 կմ ջրատար խողովակաշար, նախատեսվում է 20 ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 490 կմ բաշխիչ ցանցի կառուցում և 180 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը մոտ 18.000 է։


Շահառու համայնքներից շատերում մինչ օրս խմելու ջուր առհասարակ չեն ունեցել, իսկ որոշներում՝ հնամաշ խողովակաշարերի և բաշխիչ ցանցի բացակայության պատճառով ջուրն ընդամենը 1-2 ժամով է հասել բնակչին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի ոչ պակաս կարևոր առավելություններից է ջրի կորստի էական կրճատումը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page