top of page

Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»

  • Jul 9, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը, մեր տեղեկություններով, օրերս նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն։ Նախկին խոսնակի համար հատուկ փոխտնօրենի հաստիք է բացվել: Մինչ այդ կառույցում գործել է փոխտնօրեն՝ ֆինանսավարչական գծով։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լյովա Դուլյանը՝ հայտնի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի եղբայրը։ Սակայն երկարամյա և փորձառու Դուլյանին վերջերս ազատել են և աշխատակազմը համալրել երիտասարդ ու անփորձ կադրով, որն անգամ խոսնակի գործից շատ գլուխ չէր հանում։


Ի դեպ, չնայած Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, սակայն որոշել է ձեռքից բաց չթողնել այս յուղոտ ոլորտը, որը համակարգում համարում են Պապիկյանի «բիզնեսը», ուր նա աշխատանքի է տեղավորել իր բազմաթիվ ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page