top of page

Ծինանդալի թանգարանում բացվել է Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես. «Panorama.am»

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • May 12, 2021
  • 1 min read

ree

Գարնանային ցուցաշրջանը Ծինանդալի իշխանների Ճավճավաձեի թանգարան-կալվածքում (Կախեթիի շրջան, Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա) բացվել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդեսով:


Jnews-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը Ծինանդալի թանգարանում ներկայացված կլինի մեկ ամսվա ընթացքում:

««Հիշողության դրվագներ» խորագրով ցուցահանդեսը համախմբել է Սերգեյ Փարաջանովի և նկարիչ, բեմանկարիչ Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի աշխատանքները և ցույց է տալիս այս երկու նկարիչների ստեղծագործությունները հատուկ տեսանկյունից»,- նշում են կազմակերպիչները:


Ցուցահանդեսի բացման օրը ռեժիսոր Ուտա Բեքայան բեմադրել էր ներկայացում՝ Փարաջանովի ստեղծագործությունից ոգեշնչված ստեղծած հագուստներով մոդելները վերակենդանացրել են նրա նկարների հերոսներին Ծինանդալ կալվածքի պատմական պարտեզում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page