top of page

Պարալիզացում. մեծ ու փոքր պաշտոնյաները, բան ու գործ թողած, ԱԺ ծեծկռտուքներին են հետևում. «Ժողովուրդ»

Aug 26, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«8-րդ գումարման խորհրդարանում շարունակվող սրացումները, ծեծկռտուքներն ու հայհոյանքները ՀՀ պետական շատ կառույցների աշխատանքը պարալիզացրել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեծ ու փոքր պաշտոնյաներ իրենց օրը սկսում են՝ Ազգային ժողովի նիստերի ընթացքին հետևելով, իրավիճակը վերլուծելով:


Կառավարության, նախարարությունների, դատական համակարգի, ուժային բոլոր կառույցների աշխատակիցների մեծ մասը անգործության է մատնված: Ուժային կառույցները, բուն գործերը թողած, հետևում են Աժ ծեծկռտուքին, դատական նիստերը, հարցաքննությունները, որոնք շատ շտապ չեն, հիմնականում հետաձգվում են կամ չեն կայանում:

Անգամ ԲԴԽ պլանավորված նիստերը չեն կայանում: Բոլորը սպասում են՝ ինչ է կատարվելու ԱԺ-ում: Բայց ամենաուշագրավն այն է, որ այս լարված իրավիճակում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձակուրդի մեջ է»:


Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page