Այսօր կկայանա Քաջարանի քաղաքապետի նկատմամբ կալանավորման բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կկայանա Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Դատական նիստը կկայանա ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը։ Փարամազյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
Comments