top of page

Փլուզում՝ Փարաքարի միջնակարգ դպրոցում․ փլվել է բետոնե 2 պանել․ shamshyan.com

Jun 10, 2021
1 min read

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, տեղեկացնում է Shamshyan.com–ը։


Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը տևական ժամանակ է, չի շահագործվում, և փլվել է հսկայական 2 բետոնե պանելները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։


Ըստ կայքի՝ դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել է, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։


Դպրոցը շահագործման է հանձնվել 1971 թվականին, այս պահին ունի 600-ից ավելի աշակերտ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page