top of page

Փարաքարի հյուրանոցում մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կին է հայտնաբերվել (տեսանյութ)

  • Nov 3, 2021
  • 1 min read

Նոյեմբերի 2-ին Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել ու Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից մարդկանց առևտրի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի՝ 61-ամյա կին:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


Նույն օրը Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում հայտնաբերվել են առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիներ:


Կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page