top of page

Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

  • Jul 7, 2021
  • 1 min read

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«»Դիմավորեք պարեկային նոր ծառայողներին:

Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։


2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։


Որպես ոլորտի բովանդակային ու հիմնավոր փոփոխության ուղենիշ՝ ընտրվեց հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվեց միջազգային լավագույն փորձը, մեր երկրում ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ թարմ արյուն բերելու, մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև բարեվարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը»։


Մանրամասները՝ MediaHub-ի տեսանյութում:





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page