top of page

Ֆինանսների նախարարը չհրապարակեց՝ 2020-ին պետական համակարգում տրված պարգևատրումների թիվը

Jun 2, 2021
1 min read


ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե 2020թ.-ին պետական համակարգում որքան պարգևավճար է տրվել։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր 17 րոպե տևողությամբ ելույթում այդպես էլ չհրապարկեց անհրաժեշտ թվերը։

Բաբկեն Թունյանը նկատեց՝ նախարարի պաշտոնակատարն այդպես էլ չհրապարակեց անհրաժեշտ թվերը.

«Այնպես ստացվեց, որ այն ամենակարևոր հարցը, որը հետաքրքրում էր մեզ, չստացանք։ Համբերատար լսեցինք, բայց պատասխանը չլսեցինք։ Եթե դա որոշակի ժամանակ կամ ջանք է պահանջում, կառաջարկեմ, որ մինչև հաջորդ զեկուցողները խոսեն, այդ թիվը հնչեցնեք։ Եթե մենք այդ թիվը հստակ չենք ասում, դա այլ սխալ ինֆորմացիաների տարածվելու տեղիք է տալիս»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չի կարծում՝ այդ թվերը հրապարակելով կհաջողվի լուծել շահարկման առարկա դարձող խնդիրը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page