Անօթևան միգրանտները վրաններ են տեղադրել Փարիզի քաղաքապետարանի դիմաց
Jun 25, 2021
1 min read

Անօթևան միգրանտները վրաններ են տեղադրել Փարիզի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կարգավորել իրենց կեցության հետ կապված խնդիրները:
Հաղորդվում է, որ բողոքի ակցիա իրականացնողների թիվը հասնում է շուրջ 300-ի. նրանց թվում են բազմաթիվ միայնակ կանայք ու տասնյակ անչափահաս երեխանքեր: Նրանք քաղաքային իշխանություններից պահանջում են իրենց կեցության պատշաճ պայմաններով ապահովել:
Բողոքի նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել նաև նախորդ տարվա նոյեմբերին, որը ոստիկաններն ուժով ցրել էին՝ քանդելով տեղադրված վրաններն ու վտարելով այնտեղ հավաքված փախստականներին:























Comments