Պարսից ծոցի 6 երկրներ մարդասիրական օգնություն կցուցաբերեն Աֆղանստանին
Sep 17, 2021
1 min read

Պարսից ծոցի արաբական երկրների գործակցության խորհրդի 6 երկրներ պայմանավորվել են շարունակել մարդասիրական օգնության ցուցաբերումն Աֆղանստանին։ Որոշումն ընդունվել Է Ռիադում արաբական միապետությունների ԱԳ նախարարների նիստին, հայտնում է «Ալ Արաբիան»։
Նրանք աֆղան ժողովրդի կողքին գտնվելու պատրաստակամություն են հայտնել՝ կոչ անելով տարբեր ուժերի ամեն ինչից վեր դասել համապետական շահերը։
ԱՄԷ-ն ու Կատարը Պարսից ծոցի արաբական երկրների թվում առաջին պետություններն էին, որոնք թալիբների իշխանության գալուց հետո տարհանումների և օդանավակայանի վերականգնման հարցերում աջակցել են աֆղաններին։























Comments