top of page

Երեխան հանկարծամահ չի եղել․ «Սուրբ Աստվածածին» ԲԿ-ն պարզաբանում է տարածել

Aug 19, 2021
1 min read


«Սուրբ Աստվածածին» բժկական կենտրոնը պարզաբանում է տարածել Shamsyan.com կայքում այսօր հրապարակված լուրի վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ «Պարզաբանում Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Շամշյանին գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ եղել։ Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է: Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page