top of page

Փաշինյանը վերահաստատեց՝ պատրաստ է ընդդիմադիրների հետ կիսել, քննարկել բանակցային գործընթացի վերաբեր…

Փաշինյանը վերահաստատեց՝ պատրաստ է ընդդիմադիրների հետ կիսել, քննարկել բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը

Armenpress.am-ը գրում է


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր պատգամավորների հետ կիսելու, քննարկելու բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:


Անդրադառնալով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ բոյկոտից հետո ԱԺ վերադառնալու մտադրությանը՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: «Այո, կարող են որոշում կայացնել չմասնակցել, կարող են որոշում կայացնել՝ մասնակցել: Եվ դրան պետք է նայել բնականոն ընթացքի մեջ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց՝ և մասնակցելը, և չմասնակցելը ընդդիմադիրների իրավունքն է:

«Բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու և քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Համոզված եմ՝ բանակցային գործընթացի մասին եղած տեղեկատվությանը ծանոթանալուց հետո դա որևէ մեկին հիմք չի կարող տալ ասելու, որ մենք Հայաստանի Հանրապետության շահերին հակասող որևէ գործողություն ենք ձեռնարկել»,-ասաց Փաշինյանը:

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page