top of page

Նիկոլ Փաշինյանի հետ ճաշած Վճռաբեկի դատավորը նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ» (տեսանյութ)

  • Jun 28, 2021
  • 1 min read

ree

Ուշագրավ իրավիճակ Վճռաբեկ դատարանում: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն, դատական համակարգում ամեն ինչ անում են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ նշանակելու համար: Ավելին, դատական համակարգում նշել են, որ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը ճաշելը տվեց իր ցանկալի պտուղները և նրան ցանկանում են նշանակել քաղաքացիական պալատի նախագահ:


Լրատվականը գրել էր, որ դեռևս ամիսներ առաջ տեղի ունեցած ճաշի ժամանակ վարչապետը հավաստիացրել էր, որ խորհրդարանում բարձր ձայներով հենց Մկրտչյանը կընտրվի ՎԴ դատավոր, ոչ թե մյուս թեկնածու, գիտնական Արմեն Հայկյանցը։ Դրա դիմաց կողմերը պայմանավորվել էին, թե ինչ անել «վնգստացող» դատավորների» հետ։


Նրանք նաև քննարկել էին, թե Մկրտչյանը կոնկրետ ինչ պետք է անի, որ չհամարվի «պատերի տակ վնգստացող դատավոր», և ում հետ պիտի կառավարությունից լինի կապի մեջ։ Ըստ էության Մկրտչյանն արդարացրել է վարչապետի հույսերը:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում ուսումնասիրություններ են սկսվել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի մասով:


Քրեական հետախուզության վարչությունը, որը նախկինում հայտնի էր վեցերորդ վարչություն անունով, ուսումնասիրում է դատավորի մասով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որտեղ մատնանշել էինք, որ Մկրտչյանի կրթությունը համապատասխան չէ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու չափանիշներին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 8-ին գրել էր, որ նրա կենսագրական տվյալները տարակուսելի են:


Մանրամասները՝ տեսանյութում.


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page