Ադրբեջանի սադրիչ քայլերը նորանոր սպառնալիքներ են ստեղծում ՀՀ-ի և Արցախի համար. Նիկոլ Փաշինյան
Jul 22, 2021
1 min read

Այսօր կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված:
«Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար: Այս համատեքստում նախ՝ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ-ն մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը ապհովելու գործում: ՀՀ-ի և ՌԴ-ի զինված ուժերի միացյալ խմբավորումը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments