Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ
Aug 2, 2021
1 min read

Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին որոշումը ստորագրեց․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Հայաստանի վարչապետի պաշտոնում՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»,- ասված էր խմբակցության հայտարարությունում։























Comments