top of page

Նիկոլ Փաշինյանն արձակուրդն անցկացրել է Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ. «Փաստ»

Sep 4, 2021
1 min read


«Փաստ» օրաթերթը գրում է


«Անցած մի քանի օրերին Տավուշի մարզի իրավապահ ողջ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում էր: Բանն այն է, որ իր կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված են եղել նրա անվտանգության ապահովմանը:


Տավուշի մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզի իրավապահ համակարգի աշխատակիցները պարզապես ժամերն են հաշվել, թե երբ է Փաշինյանի արձակուրդը ավարտվելու, որ վերադառնա Երևան, իրենք էլ վերադառնան իրենց հիմնական գործառույթներին: Նման վիճակն արդեն «սովորական» է դառնում Փաշինյանի համար, քանզի մեկ անգամ չեն ԶԼՄ-ներն արձանագրել, որ նույնիսկ մեկ օրով որևէ մարզ մեկնելիս նրան անպայման ուղեկցում են համապատասխան կառույցների հարյուրավոր ծառայողներ, որոնց տեղում միանում են տվյալ մարզի բազմաթիվ ուժայիններ, եթե ոչ բոլորը»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page