Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշվել Փաշինյանի կամակորություններով․ վերլուծաբան
- May 21, 2021
- 1 min read

Բացահայտ հանցանք է պետության ու ժողովրդի նկատմամբ՝ առանց խորհրդակցելու ԱԳՆ-ի, ՊՆ-ի կամ մյուս առանցքային գերատեսչությունների հետ՝ պատրաստել թշնամու հետ խայտառակ փաստաթուղթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
«Նույնկերպ ոչ ոք տեղյակ չէր, թե 2020թ․ նոյեմբերի 9-ին ինչ է ստորագրվելու, արդյունքը եղավ ազգային ողբերգությունը։ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշվել Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և Տիգրան Ավինյանի կամակորություններով»,- գրել է նա։
Հոխիկյանը նշել է, որ հստակ փաստերով ու քարտեզներով ներկայացնելու է այն խնդիրները, որոնք կախված են երկրի գլխին, իր իսկ պնդմամբ, այս մարդկանց հանցավոր ու միապետական ձգտումների պատճառով։


























Comments