top of page

Փաշինյանը որոշում է ստորագրել

Jan 18, 2022
1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին:


«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի․


1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:


2. Նշանակել` 1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ. 2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ. 3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1858-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page