top of page

Երևանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Բաքվին. Փաշինյան

Oct 15, 2021
1 min read

ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանն առ այսօր չի վերադարձրել բոլոր հայ գերիներին։


«Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև բոլոր գերիներին ու բռնի պահվող անձանց։ Սա զուտ հումանիտար հարց է, ու մենք դրա շուտափույթ լուծման հույս ունենք։ Այս համատեքստում ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտել Ադրբեջանի ԶՈւ թիկունքում գտնվող ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին»,- հայտարարեց Փաշինյանը։


Հումանիտար խնդիրների շրջանակում ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության խնդրին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page