Նիկոլ Փաշինյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունները

ՀՀ կառավարությունը կարևորում է պետության անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանը ստանձնել է կազմակերպության նախագահությունը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ին կայանալիք գագաթնաժողովը հետաձգվեց, և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը։
«Մենք խիստ պատասխանատվությամբ ենք վերաբերել մեր նախագահությանը, բայց, ցավոք, համավարակի պատճառով շատ ծրագրեր չիրականացվեցին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ինքն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Նա նշեց, որ իրենք կարևորել են գերիների անհապաղ ազատ արձակման ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։























Comments