top of page

Փաշինյանը Ջիվան Գասպարյանի թաղման հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել

Jul 16, 2021
1 min read

Նիկոլ Փաշինյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։


Որոշման մեջ նշված է․


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝


1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:


2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page