Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծում Պապիկյանի նախագահությամբ. Երաշտի վտանգ կա՞
Jul 2, 2021
1 min read

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։
2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:























Comments