Նիկոլ Փաշինյանն անձամբ կգա խորհրդարան. «Ժողովուրդ»
- Oct 15, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին հայրենի իշխանությունը քննարկում է հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը: Այդ օրը հայրենի խորհրդարանում պետք է կայանա հանձնաժողովների համատեղ նիստ, որը կազդարարի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի հենց այդ համատեղ նիստում անձամբ ներկայացնել բյուջեի նախագիծը, այնուհետ «պաս տալ» ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին, որն այդ ոլորտում դեռեւս նոր է ու անփորձ: Հարցը դեռեւս քննարկումների փուլում է, ու վերջնական պատասխան չկա: Հայտնի է նաև, որ խորհրդարանում կլինեն նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. ամեն մեկը պետք է ներկայացնի իր ոլորտի հետ կապված ծախսերը, լուծումները տարբեր հարցերում:
Նախարար Մկրտչյանն էլ իր ոլորտում է անփորձ ու առաջին անգամ պետք է խորհրդարանի «դատին» ներկայանա նախարարի կարգավիճակում: Ինչպես հայտնի է, Նարեկ Մկրտչյանը մինչեւ այս եղել է իմքայլական պատգամավոր, ու բոլորի համար անհասկանալի է, թե նա ինչպես պետք է այդ հսկայական նախարարության ծախսերը ներկայացնի»:


























Comments