Նիկոլը կատարում է Ալիևի հրամանը. չկա՛ Արցախ, չկա՛ Արցախի դրոշը. Համբարյան
- Jul 9, 2021
- 1 min read

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլը կատարում է Ալիևի հրամանը. չկա՛ Արցախ, չկա՛ Արցախի դրոշը (լուսանկար)
Այսօր հանդիպել են երկու դավաճանները՝ Նիկոլն ու իր արցախյան կլոն Արայիկը, ովքեր 44 օր խաբելով հասարակությանը Արցախի 75 տոկոսը նվիրեցին Ադրբեջանին:
Հրապարակված լուսանկարներից պարզվեց, որ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը բացակայել է Արցախի դրոշը:
Ադրբեջանի բռնապետը հրահանգել է այսուհետ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի մասին ընդհանրապես չհիշատակել... Դե Նիկոլն էլ կատարում է այդ հրահանգը... "Ստեփանակերտ" համատիրության ղեկավարի հետ հանդիպմանն Արցախի դրոշը բացակայում է՝ ենթադրաբար Իլհամ Ալիևին չզայրացնելու և չնյարդայնացնելու նպատակով»:
Comments