Փաշինյանի թիմում բոլորը գիտեն նրա հոգեկան անհավասարակշռության մասին․ Արսեն Բաբայան

Այսօր հրավիրված ասուլիսում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանն ասաց, որ իրենց ռեյտինգի՝ օր օրի բարձրանալը դուր չի գալիս գործող իշխանությանը։
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ վերջին շրջանում լուրջ քաղաքական ճնշումներ են գործադրվում։
«Դրա վառ օրինակն է դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Խլղաթյանի ապօրինի ձերբակալությունը՝ ընտրակաշառք տալու ինչ-որ անհեթեթ գործով»,- ասաց նա։
Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և ՏԿԵ նախարարի ԺՊ Սուրեն Պապիկյանի զրույցի ձայնագրության տարածմանը՝ Արսեն Բաբայանը նշեց՝ դա ցույց է տալիս, որ անգամ թիմում բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաինյանի մոտ կա հոգեկան անհավասարակշռություն։
«Վստահեցնում եմ, որ բազմաթիվ այդպիսի խոսակցություններ կան, որոնք ցույց են տալիս՝ թիմում բոլորը գիտեն այդ մարդու հոգեկան անհավասարակշռության մասին»,- նշեց նա։
Ըստ Արսեն Բաբայանի՝ Փաշինյանի ագրեսիան, վիրավորական խոսքեր տարածելը նաև դրա հետևանքն են․ մարդը գիտի, որ մի քանի օրից ենթարկվելու է պատասխանատվության իր կատարած բոլոր հանցագործությունների համար։
Բայցևայնպես, Արսեն Բաբայանի խոսքով, Փաշինյանը պատրաստվում է գնալ մինչև վերջ, սակայն հույս հայնտեց, որ իրավապահ մարմինները հունիսի 21-ին թույլ չեն տա, որ «կապիտուլյանտ» իշխանությունը ևս մեկ անգամ փորձի հեղաշրջման միջոցով զավթել իշխանությունը։























Comments