top of page

Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանին խոստացել է պաշտոնը. «Հրապարակ»

  • Jun 11, 2021
  • 1 min read

ree


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Թեպետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին բերել «Քաղպայմանագրի» ցուցակ, սակայն իր վերընտրվելու դեպքում Ստեփան Դեմիրճյանին է խոստացել հանրապետության նախագահի պաշտոնը՝ պայմանով, որ չի միանալու իր քաղաքական կատաղի հակառակորդներին։ Նաև խնդրել է Դեմիրճյանին, որ ՀԺԿ-ականներն այս օրերին քննադատեն արմատական ընդդիմադիրներին եւ հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին։


Ի դեպ, կային խոսակցություններ, որ Դեմիրճյանը ՀԱԿ-ի ցուցակում իր պատվավոր տեղը կունենա, ինչպես նախորդ ընտրություններին, և Տեր-Պետրոսյանը նրան նման առաջարկ է արել, բայց, ըստ ամենայնի, ՀԺԿ նախագահը լուրջ է ընդունել Փաշինյանի խոստումը, եւ ապագա նախագահ դառնալու հեռանկարը նրան դուր է եկել։


Լուրեր են շրջում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու դեպքում էլ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Վազգեն Մանուկյանը, ով նաև Քոչարյանի առաջարկով էր դարձել 17 ուժերի՝ ժամանակավոր վարչապետի թեկնածուն»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page