top of page

Գունագեղ միջոցառման հետ կապված պատգամավորի (զոհվածի հոր) հարցին Փաշինյանը պատասխանեց ասմունքով

Sep 15, 2021
1 min read

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է, Անկախության օրը նախատեսվող համերգի առնչությամբ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


«Միգուցե անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծեինք և 2 միլիոնն էլ հատկացնեինք, որ ավելի լավ զբաղվեինք»,- ասաց նա։


Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ անհետ կորածների հարցերով զբաղվող մարմին կա, որն անձամբ ինքն է համակարգում։


«Անհետ կորածների հարցով բոլոր հնարավոր միջոցներն արվում են։ Ինչ վերաբերում է գունագեղ և Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, ապա ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ»,- նշեց Փաշինյանը։


Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են, և նա չի կարծում, որ պետք է չեղարկեն դրոշի գույները։


Փաշինյանը հավելեց, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց զոհերի հիշատակի ընդգծումն է, և այդ օրը հայտարարվելու է 3 պատերազմներում իրենց կյանքը զոհածների մասին մի մասշատաբային նախագծի մեկնարկի մասին։


Խոսքի վերջում Փաշինյանն ասմունքեց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page